Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի ուսանողների հետ:
Ողջունելով ուսանողների այցը խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը նրանց հրավիրեց ազատ ու անկաշկանդ զրույցի` նշելով, որ Ազգային ժողովը, որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական մարմին, մեծ ուշադրություն է դարձնում երիտասարդության հետ աշխատանքին:
«Երիտասարդությունը մեր ներկան է, ոչ միայն ապագան: Եվ այն հասարակությունները, որոնք չեն գիտակցում սա, տխուր ապագա են ունենում: Մենք միշտ ցանկություն ունենք տարբեր օրենսդրական նախաձեռնություններ, երկրում տիրող վիճակը, քաղաքական կարեւորագույն հարցեր քննարկելու մեր երիտասարդ գործընկերների հետ»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Նա տեղեկացրեց, որ արդեն չորրորդ տարին է, ինչ Ազգային ժողովում հանդիպումներ են կազմակերպվում տարբեր բուհերի ուսանողների, ավագ դպրոցի աշակերտների, հասարակական կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչների հետ:
Այդ հանդիպումների եւ առհասարակ երիտասարդության հետ տարվող աշխատանքի մասին առավել մանրամասն ապագա իրավաբաններին ներկայացրեց ԱԺ նախագահի խորհրդական Սերգեյ Լոքյանը, ով եւս մասնակցում էր հանդիպմանը: Խոսելով նաեւ Երիտասարդական խորհրդարանի կազմավորման արդեն մեկնարկած գործընթացից՝ ԱԺ նախագահի խորհրդականը կոչ արեց երիտասարդներին ակտիվ լինել եւ փորձել ներգրավվել այդ աշխատանքներում:
Այնուհետեւ ուսանողների ամենատարբեր հարցերին պատասխանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրանց մասնավորապես հետաքրքրում էին բուհերում պետպատվերով ուսուցման տեղերի, աշխատաշուկայի, տարբեր մասնագիտությունների պահանջարկի հետ կապված հարցեր: Էդուարդ Շարմազանովը ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին հորդորեց քայլել ժամանակին համընթաց եւ լինել այն սերունդը, որը կսկսի այլ կերպ նայել մասնագիտության ընտրության հարցին, կառաջնորդվի իրական պահանջարկով եւ ոչ թե «նորաձեւությամբ»:
Ուսանողների խնդրանքով, ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին մասնավորապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, Հայաստան-Արցախ միջխորհրդարանական կապերին, Ադրբեջանի հակահայկական գործողություններին, անգամ՝ Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանները միավորված տեսնելու երազանքին: Վերջին հարցի հետ կապված՝ Էդուարդ Շարմազանովը երիտասարդներին խորհուրդ տվեց երբեք չկորցնել երազանքը, լինել նպատակասլաց, քանի որ, ինչպես համոզված է ԱԺ փոխնախագահը, չկան պատեր, որ մեծ ցանկության դեպքում հնարավոր չլինի քանդել:
ՀՀ ԱԺ փոխնախագահը մասնակցեց ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 28-ին մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության գործունեության 20-ամյակի առթիվ կազմակեպված միջոցառմանը: Կարեւորելով միջազգային այս հեղինակավոր կառույցի գործունեությունը Հայաստանում, Էդուարդ Շարմազանովն ընթերցեց...
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-4-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախ...
ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության, մանկության հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին 2011 թվականին առողջապահության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների ...
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցողը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրիկ Կ...
Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 28-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյի հետ: Անդրադառնալով օրեր առաջ Բելառուսում տեղի ունեցած խորհ...