Տպել
25.09.2012
Հանդիպում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 1

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ հանդիպում մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նշեց, որ խիստ կարեւոր է համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ օրենսդրական տարբեր նախաձեռնությունների քննարկման առումով: Վերջիններիս ներկայացուցիչներն էլ իրենց հերթին կարեւորեցին հանդիպումը` նկատելով, որ այն լավ հնարավորություն է հասարակությանը հուզող  խնդիրները, նաեւ իրենց նախաձեռնությունները Ազգային ժողովին ներկայացնելու համար:

Հանդիպման մասնակիցներն  իրենց մտահոգությունները հայտնեցին օրենսդրական մի շարք նախաձեռնությունների վերաբերյալ: Մասնավորապես ՀԿ-ների ներկայացուցիչները միասնաբար դեմ արտահայտվեցին «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծին, հանձնաժողովի ուշադրությանը ներկայացրին  «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ընտանեկան բռնության մասին»,  «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ իրենց դիտարկումները, մտահոգությունները:

Հանդիպման ավարտին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները խոստացան իրենց հնարավորությունների սահմաններում օգտակար լինել հասարակական կազմակերպություններին` նրանց առաջադրած խնդիրները քննարկելու ավելի լայն հնարավորություններ ստեղծելով: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, իրենք պատրաստակամ են պարբերաբար հանդիպելու, հուզող խնդիրները քննարկելու հարցում:


25.09.2012
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները
 Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեցին իշխանության պետական եւ դատական մարմիններին 2011 թվականին հատկացված ֆինանսական միջոցների օգտագործմ...