Տպել
01.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ստեփանակերտում պարգեւատրվեց Մեսրոպ Մաշտոց շքանշանով
1 / 11
Տեսանյութ

Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Նույն օրը ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ  Աբրահամյանը պարգեւատրվեց  Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Շնորհավորելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով ԼՂՀ պետական բարձր պարգեւին արժանանալու համար` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ, այսուհետ եւս պատրաստ է իր բոլոր ջանքերն ուղղել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը եւ նրա  հզորացմանը:

ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները  մասնակցեցին ԼՂՀ անկախության հռչակման 21-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին:


01.09.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Սիրելի  մանկավարժներ, ուսանողներ եւ աշակերտներ   Ջերմորեն շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի`  Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:   Մեր արժեքային համակարգում գիտելիքն ու կրթությունը մշտապես եղել են այն հիմնասյուները, որոնց շնորհիվ կարողացել ենք ապրել ու արարել, հաղ...