National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.7.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
24.07.2012
Հովիկ Աբրահամյանի եւ Սերգեյ Նարիշկինի ճեպազրույցը Ազգային ժողովում
1 / 4

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան  ժամանած ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը  հուլիսի 24-ին Ազգային ժողովում հանդես եկան համատեղ ճեպազրույցով:

Ամփոփելով այցի արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններին  վերաբերող բազմաթիվ հարցեր, որոնք առնչվում են տնտեսության, գիտության, կրթության, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխգործակցությանը, առանձնահատուկ կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը եւ զարգացումը: «Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունները՝ մենք ընդգծեցինք նաեւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը: Հատուկ շեշտվեց փոխադարձ կարեւորություն ներկայացնող հարցերում միասնական դիրքորոշման անհրաժեշտությունը եւ խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում»,- ասաց Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:

Խոսելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում արդյունավետ համագործակցությունից` նա նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերին Երեւանում կկայանա ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների անվտանգության եւ պաշտպանության հարցերի հանձնաժողովների նախագահների առաջին խորհրդակցությունը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝  հաշվի առնելով երկու խորհրդարանների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը եւ փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը՝ հայկական կողմն առաջարկել է քննարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայում երկու խորհրդարանների ներկայացուցիչների ինստիտուտի ձեւավորման հնարավորությունը:

Ինչպես նշեց  ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում միջպետական կապերի խորացման համատեքստում  կարեւորվել է երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: 
  
  ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության եւ ռուսական պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, շեշտեց, որ Ռուսաստանի համար շատ կարեւոր ու թանկ են Հայաստանի հետ հարաբերությունները: «Դրանք դաշնակիցների, ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Մեզ համար կարեւոր է հարաբերությունների զարգացումը տառացիորեն բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար, այլ»,- նշեց  ՌԴ  Դաշնային ժողովի Պետդումայի նախագահը: Նրա խոսքով` երկու երկրներն էլ մեծ ուշադրություն են դարձնում երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը հատկապես տնտեսության ոլորտում, եւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը աճի մեծ տեմպեր է արձանագրում: Մասնավորապես, ինչպես նկատեց պարոն Նարիշկինը, վերականգնվել են ապրանքաշրջանառության ծավալները երկու երկրների միջեւ`  հասնելով այն մակարդակին, որը կար մինչեւ համաշխարհային ֆինանսատնտեսական  ճգնաժամը, Հայաստանում  ռուսական կազմակերպությունների տարեկան ներդրումը  կազմում է շուրջ 3 միլիարդ դոլար: Տնտեսական ոլորտում համագործակցությանն անդրադառնալով՝  ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը խոսեց  նաեւ ԱՊՀ շրջանակներում Ազատ առեւտրի գոտու մասին պայամանագրին Հայաստանի միանալու հարցի մասին` հույս հայտնելով, որ դա  կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը, ԱՊՀ երկրների հետ ապրանքաշրջանառության ավելացմանը:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց  Հայաստանում ռուսաց լեզվի զարգացմանը նպաստելու, դպրոցներում եւ բուհերում դասավանդման բարձր մակարդակի, ռուսալեզու  լրատվամիջոցների ակտիվ գործունեության համար: Նշելով, որ երկու երկրների խորհրդարանները  մեծ հաջողությամբ համագործակցում են միջազգային հարթակներում, Սերգեյ Նարիշկինը նկատեց, որ  նրանց դիրքորոշումները կամ գրեթե համընկնում են, կամ պարզապես նույնական են առանցքային հարցերում:

Կողմերը բարձր գնահատեցին միջխորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների հետագա զարգացման եւ համագործակցության խորացման գործում:
 
 


24.07.2012
Պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 24-ին ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Կարճատեւ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Ռուսական կողմից մասնակցում էին  Պ...

24.07.2012
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը պարգեւատրվեց ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 24-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում հանդիպեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների ղեկավարների,  գիտակ...

24.07.2012
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը  եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ  այցելեցին Ծիծեռնա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am