National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.7.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
24.07.2012
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը պարգեւատրվեց ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով
1 / 4

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 24-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում հանդիպեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների ղեկավարների,  գիտական հասարակայնության ներկայացուցիչների հետ:

Սերգեյ Նարիշկինն իր ելույթում մասնավորապես անդրադարձավ  երկկողմ գիտատեխնիկական կապերի զարգացման եւ գիտության տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հնարավորություններին:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին` հայ-ռուսական համակողմանի համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած ներդրման համար պարգեւատրեց ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով, ինչպես նաեւ նվիրեց Վենետիկում 1512 թ. Հակոբ Մեղապարտի կողմից տպագրված հայերեն առաջին տպագիր գիրքի կրկնօրինակը:


24.07.2012
Պաշտոնական այցով Հայաստանում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 24-ին ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին: Կարճատեւ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով: Ռուսական կողմից մասնակցում էին  Պ...

24.07.2012
Հովիկ Աբրահամյանի եւ Սերգեյ Նարիշկինի ճեպազրույցը Ազգային ժողովում
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան  ժամանած ՌԴ  Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը  հուլիսի 24-ին Ազգային ժողովում հանդես եկան համատեղ ճեպազրույցով: Ամփոփելով այցի արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ քննարկվել են երկկողմ հա...

24.07.2012
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը  եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ  այցելեցին Ծիծեռնա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am