Տպել
13.07.2012
Պաշտոնական հաղորդագրություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով հուլիսի 11-ին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԼՂ հակամարտության առնչությամբ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: Ուստի, «Հրապարակ» օրաթերթի  հուլիսի 13-ի համարում տպագրված Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ԼՂ հակամարտության վերաբերյալ վերագրված արտահայտությունների կապակցությամբ հայտարարում ենք, որ դրանք ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Ոչ պաշտոնական հանդիպումների, եւ ոչ էլ առավել եւս ճաշի ժամանակ նման քննարկումներ չեն եղել: Ցավոք, շատ հաճախ ԶԼՄ-ներում տեղ են գտնում հրապարակումներ, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Այս հրապարակումը դրանց շարքից  է: