Տպել
12.07.2012
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփեցին վեհաժողովի 21-րդ նստաշրջանի արդյունքները
1 / 3

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում ամփոփեցին հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ նստաշրջանի արդյունքները: Տեղեկացվեց, որ նստաշրջանի ավարտին ընդունվել է Մոնակոյի հռչակագիրը:

Հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի եւ հիմնական զեկուցող լիտվացի պատվիրակ Վիլյա Աբրամիկիենեի ելույթները վերաբերել են ԵԱՀԿ տարածքի 56 անդամ երկրների ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումներին:  Մեկ պարբերության մեջ հիշատակվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:

Արտաշես Գեղամյանը հուլիսի 9-ի լիագումար նիստի ժամանակ պատվիրակության անունից իր ելույթում մասնավորապես արձանագրել է, որ երկու օր առաջ ադրբեջանական դիպուկահարի արձակած փամփուշտից զոհվել է հայ զինծառայող, իսկ այդ փաստը Ադրբեջանը փորձում է աղավաղել:

Հայկական պատվիրակության ղեկավարը ելույթ  է ունեցել նաեւ քաղաքական եւ տնտեսական հանձնաժողովներում, խոսել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին, հանդես եկել առաջարկությամբ եւ հարցադրումներով: Առաջարկության մեջ ասվել է, որ ճիշտ կլիներ` ԵԱՀԿ ԽՎ-ն միջազգային փորձագետներ հրավիրեր, որոնք կհուշեին 56 անդամ երկրների պատվիրակներին` ինչ առաջնային միջոցառումներ կազմակերպել` կանխելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի հետեւանքները: Ըստ Արտաշես Գեղամյանի` իր առաջարկն ընդունել եւ պաշտպանել է տնտեսական կոմիտեի հիմնական զեկուցող, բրիտանացի խորհրդարանական Լորդ Թոնի Լոյդը:

Նա տեղեկացրեց, որ Բելգիայի պատվիրակության ղեկավար Խավիեր Դե Դոնեան իր զեկույցում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրություններին` գնահատելով դրանք զգալի առաջընթաց նախորդ ընտրությունների համեմատ:

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց տնտեսական հանձնաժողովի հիմնական զեկուցող Լորդ Թոնի Լոյդի ելույթին, որտեղ առաջարկվել է կրթության միջոցով հաղթահարել ոչ միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները, այլեւ ապահովել որոշակի զարգացումներ, որի արդյունքում ԵԱՀԿ տարածքում ցածրորակ որակավորում ունեցող աշխատողների պահանջարկը 2020 թվականին 2010 թ.-ի համեմատությամբ կնվազի, իսկ բարձրորակինը կմեծանա:

Ասուլիսի մասնակիցները պատասխանեցին նաեւ լրագրողների  հարցերին:


12.07.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով  պարոն Զանիերի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր երկիրը կարեւորում է  համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցու...

12.07.2012
Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով նիստի օրակարգը նշեց, որ...

12.07.2012
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպման ժամանակ կողմերն արձանագրեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխոր...