Տպել
12.07.2012
Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստը
1 / 5
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով նիստի օրակարգը նշեց, որ  առաջին հարցով նախատեսված են ՀՊՏՀ Գյումրիի եւ Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրությունները: Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում առաջարկվեց  Սամսոն Դավոյանի թեկնածությունը, իսկ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում` Սոս Խաչիկյանի: Խորհրդի անդամները  փակ գաղտնի քվեարկությամբ ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրեցին առաջադրված թեկնածուներին:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր ՀՊՏՀ կանոնադրության մեջ մասնակի փոփոխություններ կատարելուն: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը զեկուցեց, որ համալսարանի կանոնադրությունն ընդունվել է կառավարության 2005 թ. հոկտեմբերի 6-ի որոշմամբ, եւ  տարիների ընթացքում  կատարված օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ դրանում վերանայման անհրաժեշտություն է առաջացել: Օրակարգի հաջորդ կետով մասնակի փոփոխություններ առաջարկվեցին նաեւ համալսարանի կազմակերպական կառուցվածքում: Ռեկտորի զեկուցմամբ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանում մի շարք ամբիոնների միավորման կամ առանձնացման անհրաժեշտություն է առաջացել, ինչը կբերի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման: ՀՊՏՀ խորհրդի անդամները քննարկեցին եւ քվեարկությամբ ընդունեցին ռեկտորի առաջարկությունները:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստում քննարկվեցին այլ հարցեր եւս:  


12.07.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով  պարոն Զանիերի այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր երկիրը կարեւորում է  համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցու...

12.07.2012
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփեցին վեհաժողովի 21-րդ նստաշրջանի արդյունքները
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը եւ պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը հուլիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում ամփոփեցին հուլիսի 5-9-ը Մոնակոյում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ նստաշրջանի արդյունքները: Տեղեկացվեց, որ նստաշրջանի ավարտին ընդու...

12.07.2012
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպման ժամանակ կողմերն արձանագրեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխոր...