Տպել
11.07.2012
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն ու նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ
1 / 7
Տեսանյութ
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ հուլիսի 11-ին այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

 Պատվիրակության ղեկավարն ու անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին: Վալենտինա Մատվիենկոն գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում։ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն ու պատվիրակության անդամները, որպես հիշատակ, լուսանկարվեցին «Հիշողության պուրակ»-ում տարիներ առաջ տիկին Մատվիենկոյի կողմից տնկված մշտադալար եղեւնու հարեւանությամբ։

 Վալենտինա Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում  նշեց. «Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանությունը համայն մարդկության դեմ կատարված մեծագույն հանցագործություն է. դեռեւս 1915 թվականին Ռուսաստանն այսպիսի որակում է տվել այդ ոճրին։

 Դա հայ ժողովրդի՝ հնագույն քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմության ողբերգական էջն է։ Զոհվեցին միլիոնավոր անմեղ մարդիկ։ Ռուսաստանը հազարավոր հայերի ապաստան տվեց իր երկրում, օգնություն ցացաբերեց Հայաստանին։

 Ես կարծում եմ, որ այդպիսի հանցագործությունները, որքան էլ տարիներ ու դարեր անցնեն, չի կարելի մոռանալ, որպեսզի դրանք չկրկնվեն։ Մարդկության դեմ կատարված հանցագործություններին այնպիսի գնահատականներ ու որակումներ պետք է տրվեն, ինչին դրանք արժանի են` հատկապես մեր օրերում, երբ ցանկանում են պատմությունը կեղծել ու աղավաղել։ Դա անթույլատրելի է։ Ցեղասպանությունը՝ ցեղասպանություն է։ Հարկավոր է ցեղասպանության ենթարկվածների հիշատակը վառ պահել։ Եվ պետք է արժանին մատուցել Հայաստանին ու հայ ժողովրդին, որ կառուցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող այս հուշահամալիրը։ Քանի դեռ կհիշվի ողբերգության մասին, քանի դեռ զոհերի հիշատակը վառ կմնա՝ այդպիսի ողբերգությունները, ես վստահ եմ, չեն կրկնվի»։ 
 


11.07.2012
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական այցը Հայաստան
Հուլիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  պաշտոնական այցով Հայաստան  ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Կարճատեւ առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվեց ընդլայնված կազմով, որին  ռուսական կողմից մասնակցում էին ՌԴ ...

11.07.2012
Հովիկ Աբրահամյանի եւ Վալենտինա Մատվիենկոյի ճեպազրույցը Ազգային ժողովում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պաշտոնական այցով Հայաստան  ժամանած  ՌԴ  Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հուլիսի 11-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես եկան համատեղ ճեպազրույցով: Ամփոփելով հանդիպման արդյունքները`  Հովիկ Ա...

11.07.2012
Ազգային ժողովը 2012 թ. երկրորդ եռամսյակում ստացել է 1720 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարությունը հրապարակում է 2012 թ. երկրորդ  եռամսյակում ստացված նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը: Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին է հանձնվել քաղաքացիների 23...