Տպել
09.07.2012
«Կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է». Էդուարդ Շարմազանովի պատասխանը` Մամեդյարովին
1 / 1

Այսօր Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ կայացած համատեղ ասուլիսին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մասնավորապես հայտարարել է. «Եթե հայկական զինված ուժերը դուրս բերվեն օկուպացված տարածքներից, ապա չի լինի ոչ դիպուկահարների, ոչ զինված միջադեպերի խնդիր»: Ի պատասխան այս հայտարարության ` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Պարոն Մամեդյարովն Ադբեջանի ղեկավարությանը բնորոշ կերպով շարունակաբար խեղաթյուրում է իրականությունը: Իսկ իրականությունը հետեւյալն է` քանի դեռ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան որոշ տարածքներ (Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան) եւ պարբերաբար դիպուկահարների միջոցով կրակ բացում խաղաղ բնակիչների, այդ թվում` մանկապարտեզի ուղղությամբ, ԼՂ բանակցությունների խաղաղ կարգավորման գործընթացում լուրջ առաջընթացի բացակայության ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: Ուստի, կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն քո ուսերին է»:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...