Տպել
09.07.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է ուղարկել ՌԴ Պետական Դումայի եւ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահներին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագրեր է ուղարկել ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին եւ  ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին` Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ եւ ողջ ռուս ժողովրդին Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետի կապակցությամբ, որ բազմաթիվ  մարդկային զոհերի պատճառ դարձավ:

Ռուս ժողովրդի հետ միասին կիսում ենք զոհվածների հարազատների ու մտերիմների ցավը, իսկ ջրհեղեղից տուժած բոլոր վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում»:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...