Տպել
03.07.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին
1 / 1

Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեային:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց,  որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է Հայաստան-Եվրամիություն գործակցությունը`  ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Աշխուժացել են բարձր մակարդակի երկկողմ շփումները, ինչպես Եվրամիության  կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ:  Հովիկ Աբրահամյանը  կարեւորեց Եվրամիություն-Աժ համագործակցությունը` նշելով, որ խորհրդարանը մեծապես շահագրգված է փոխգործակցության խորացմամբ, որը կնպաստի նաեւ երկրում իրականացվող բարեփոխումների հաջող ընթացքին: Պարոն Աբրահամյանը հավաստեց Հայաստանը եվրոպական ընտանիքում, ժողովրդավարական երկրների շարքում տեսնելու ՀՀ իշխանությունների քաղաքական կամքն ու ցանկությունը:

Հայաստանում Եվրոպական Միության  պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան նշեց, որ եվրոպական կառույցները  բարձր են գնահատում Հայաստանի եւ Ազգային ժողովի հետ համագործակցությունը: Նրա համոզմամբ` Ազգային ժողովը մեծ դերակատարություն ունի երկրում ժողովրդավարական  բարեփոխումների իրականացման հաջողության գործում,  եւ այս համատեքստում բարձր գնահատեց խորհրդարանը բազմակարծության ամբիոն դարձնելու  Հովիկ Աբրահամյանի ջանքերը: Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահի առաջիկա այցին տարածաշրջան` դեսպանը նշեց, որ  Հայաստանը Արեւելյան Գործընկերության երկրներից առաջինն է, որ այցելելու է Հերման Վան Ռոմպոյը: Նրա խոսքով` Եվրոպական խորհրդի նախագահի այցը նշանակում է,  որ Եվրամիությունը բարձր է գնահատում  եւ խրախուսում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները եւ ողջունում է այդ ուղղությամբ մեր երկրի առաջընթացը: 
  
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ կարեւորության այլ հարցեր:


03.07.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ալբանիայի դեսպանին
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Ալբանիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դաշնոր Դերվիշիին: Զրուցակիցները կարեւորեցին Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ակտիվ համագործակցությունը, միջխորհրդարանական կապե...

03.07.2012
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ
Չորրորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանի ընթացքում հավատարմագրված լրագրողների հավատարմագրերի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 01.08.2012-ը: ...