Տպել
27.06.2012
Էդուարդ Շարմազանով. «Կասկած չկա, որ Ադրբեջանն ագրեսոր է»
1 / 1
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախին տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ, միաժամանակ Հայաստանին անվանելով օկուպանտ երկիր: «Այդ պահը հստակ պետք է նշվի հայտարարություններում. հարկավոր է անվանել ագրեսորին»,-նշել է Մամեդովը:

Ի պատասխան Մամեդովի այդ հայտարարությանը` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Ինձ շարունակում է զարմացնել ադրբեջանցի պաշտոնյաների «մտքի թռիչքը»: Առաջին` որեւէ պետության իրավասության ներքո չէ այլ պետությանն ինքնավարության կարգավիճակ շնորհելու հարցը: Կան միջազգային ընդունված նորմեր, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ըստ որի` ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի նպատակներից է, իսկ տարածքային ամբողջականությունը` ընդամենը սկզբունք, հետեւաբար` սկզբունքները պետք է ծառայեն նպատակների իրականացանը:

Երկրորդ` Արցախի հանրապետությունը, ԽՍՀՄ գործող օրենսդրությանը եւ միջազգային իրավական նորմերին համապատասխան, հռչակել է իր անկախությունը եւ այն ամրագրել համաժողովրդական հանրաքվեով: Ավելին` ԼՂՀ-ն ոչ մի օր եւ ոչ մի ժամ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:

Երրորդ`  ի՞նչ ինքնավարության մասին է խոսքը, եթե ադրբեջանցիները չկարողացան հանդուրժել նույնիսկ մշակութային հուշարձան Նոր Ջուղայի խաչքարերի գոյությունը` բարբարոսաբար ոչնչացնելով դրանք: Դա մշակութային ցեղասպանության դասական օրինակ է:

Պարոն Մամեդովը ցանկանում է լսել ագրեսորի անունը: Պարոն Մամեդով, ինչպե՞ս կարելի է անվանել մի երկրի, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդարացի իրավունքին հակադրեց ռազմական ուժ` օր ու գիշեր ռմբակոծելով ու կրակի տակ պահելով խաղաղ բնակիչներին, այդ թվում` կանանց ու երեխաներին, եւ մի երկրի իշխանավորների, ովքեր ի լուր ամբողջ աշխարհի հայտարարում են, որ պետք է լվացվեն Սեւանա լճում: Ես էլ կարծում եմ, որ ժամանակն է` միջազգային հանրությունն իրերը կոչի իրենց անուններով եւ տա ագրեսորի անունը: Կասկած չկա, որ դա Արբեջանն է»: 
 


27.06.2012
Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը hունիսի 27-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին եւ նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյին: Դեսպանը շնորհավո...