Տպել
26.06.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց «Amnesty international»-ի ներկայացուցիչների հետ
1 / 1

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 26-ին հանդիպեց «Amnesty international» կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի փոխտնօրեն Դավիթ Դիազ Ժորեսի եւ համակարգող Նատալյա Նոզաձեի հետ:

Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը կարեւորեց մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ զարգացման գործում միջազգային դերակատարություն ունեցող կազմակերպության գործունեությունը: Խոսելով կատարված բարեփոխումներից` հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ վերջին տարիներին Հայաստանը մարդու իրավունքների եւ ազատությունների, ԶԼՄ-ների ազատ գործունեության, հասարակական-քաղաքական ակտիվության դրսեւորման ոլորտներում հասել է մեծ հաջողությունների: Նշվեց, որ մարդու իրավունքների ոլորտը շարունակում է մնալ ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում: Կարեւորելով հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը` Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ չորրորդ գումարման խորհրդարանը 100-ից ավելի ՀԿ-ների հետ ուներ հուշագիր, որի համաձայն` վերջիններիս ներկայացուցիչները մասնակցում էին մշտական հանձնաժողովների նիստերին, խորհրդարանական լսումներին, հանդես գալիս տարբեր առաջարկություններով` առաջ քաշելով մարդու իրավունքների եւ ազատությունների ոլորտին վերաբերող հարցեր: Այս գումարման խորհրդարանում եւս նախատեսվում է ակտիվորեն աշխատել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:

Դավիթ Դիազ Ժորեսը տեղեկացրեց, որ Հայաստան այցի նպատակն է ուսումնասիրել մարդու իրավունքների եւ խոսքի ազատության ոլորտները:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ  պատրաստակամ են համագործակցության, եւ հույս հայտնեց, որ Հայաստանի վերաբերյալ միջազգային կազմակերպության ուսումնասիրությունները կլինեն բաց եւ ճշմարիտ: Արտակ Զաքարյանն առաջարկեց նաեւ ուսումնասիրել չճանաչված պետություններում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող խնդիրները:

Հանդիպմանը քննարկվեցին  այլ հարցեր եւս:


26.06.2012
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպեցին ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը
Հունիսի 26-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը եւ Մնացական Մնացականյանը հանդիպեցին ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը, որը ղեկավարում էր այդ քաղաքի Միավորման կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սանդոզը: Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց հայ-ֆրան...