Տպել
26.06.2012
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամները հանդիպեցին ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը
1 / 4

Հունիսի 26-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանը եւ Մնացական Մնացականյանը հանդիպեցին ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը, որը ղեկավարում էր այդ քաղաքի Միավորման կոմիտեի նախագահ Ժան-Պիեռ Սանդոզը:

Գալուստ Սահակյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական համագործակցության ներկա մակարդակը, որը, նրա բնորոշմամբ, համապետական ակտիվ հարաբերություններից վերածվել է երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության: ՀՀԿ խմբակցության ղեկավարը գոհունակություն հայտնեց, որ միջպետական հարաբերություններն ավելի ու ավելի են խորանում հատկապես տարածաշրջանային համագործակցության ասպարեզում իրականացվող իրատեսական քայլերով:

ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանը տեղեկացրեց, որ Բուրգ լե Վալանսը եւ Թալինը քույր քաղաքներ են, եւ իր` Թալինի քաղաքապետ եղած տարիներին ֆրանսիացիները երկարատեւ զարգացման լուրջ ծրագրեր են իրականացրել Թալինում հատկապես սպասարկման ոլորտում: Այդ համագործակցությունն այսօր էլ շարունակվում է:

Ժան-Պիեռ Սանդոզը նույնպես կարեւորեց հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը եւ Ֆրանսիայում, մասնավորապես Բուրգ լե Վալանսում հայկական համայնքի ակտիվ դերակատարությունը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներում` այդ ակտիվությամբ պայմանավորելով նաեւ Հայաստանի համայնքների, մասնավորապես` Թալինի  հետ սերտ համագործակցությունը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-ֆրանսիական տարածաշրջանային կապերի զարգացմանը, նոր ծրագրերի իրականացմանը եւ այդ համատեքստում ՀՀ Ազգային ժողովի հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր:


26.06.2012
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց «Amnesty international»-ի ներկայացուցիչների հետ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 26-ին հանդիպեց «Amnesty international» կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի փոխտնօրեն Դավիթ Դիազ Ժորեսի եւ համակարգող Նատալյա Նոզաձեի հետ: Ողջունելով հյուրերին` Արտակ Զաքարյանը կարեւորեց մ...