Տպել
22.06.2012
Գերմանիայի դեսպանի հրաժեշտի այցը խորհրդարան
1 / 1
Տեսանյութ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 22-ին ընդունեց ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդթին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին  հայ-գերմանական միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը եւ զարգացումը` այս համատեքստում վերահաստատելով  իր հրավերը` Գերմանիայի Բունդեսթագի նախագահին այցելել Հայաստան:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս Յոհեն Շմիդթը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` համագործակցության համար` նշելով, որ իր պաշտոնավարության  տարիների ընթացքում Հայաստանը  զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Նա նույնպես կարեւորեց երկու երկրների խորհրդարանների գործակցության զարգացումը  եւ փոխադարձ այցերը ` իբրեւ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման կարեւոր գործոն:

Հանդիպմանը քննարկվեցին  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


22.06.2012
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Հունիսի 22-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին` ընտրելու հանձնաժողովների նախագահների տեղակալներին եւ  հաստատելու հանձնաժողովների  կանոնակարգերը: Այսպիսով` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց ԲՀԿ խմբ...

22.06.2012
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը:     Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց  նախորդ օրը քննարկված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հ...

22.06.2012
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասին
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հունիսի 25-29-ը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասին: ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը, կազմում են` Հերմինե Նաղդալյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը ե...