National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.6.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
21.06.2012
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում
1 / 2

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 21-ին` ԱԺ հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի ավարտից անմիջապես հետո, գումարվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Ազգային ժողովը քննարկեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Լիցենզավորման ոլորտում առաջարկվող քաղաքականության նպատակն է պարզեցնել եւ հստակեցնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, ինչպես նաեւ հեշտացնել  լիցենզավորման գործընթացը: Ըստ փաթեթի` լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման եւ գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում իրավաբանական անձինք հայտին կից ներկայացնում են  իրավաբանական անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը իրավաբանական անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին, նաեւ կանոնադրության փոփոխության պատճենները:

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթի առաջին նախագծով առաջարկվում է օրենքով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել արտոնագրային վճար վճարող համարվելու դիմում-հայտարարությունը ներկայացնելու ցանկացած ամսվա ընթացքում: Առաջարկվում է նաեւ վերանայել արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածները` հարկ վճարողներին հնարավորություն ընձեռելով տարվա ցանկացած ժամանակահատվածի համար  համարվելու արտոնագրային վճար վճարող: Սահմանվում է արտոնագրային վճարի չափը նվազեցնող գործակից, որը, կախված արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակահատվածի տեւողությունից, յուրաքանչյուր ամսվա հաշվով կնվազի 0.02 գործակցով` արդյունքում նվազեցնելով նաեւ տվյալ ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը: Միեւնույն հասցեում գրանցված անձանց, նրանց ամուսիններին, ծնողներին, երեխաներին, եղբայրներին, քույրերին հնարավորություն է տրվում միեւնույն թեթեւ մարդատար ավտոմեքենայով ուղեւորափոխադրման գործունեություն իրականացնելու մեկ արտոնագրով` միաժամանակ ամրագրելով, որ այդ դեպքում արտոնագրային վճարի չափը յուրաքանչյուր ամսվա համար յուրաքանչյուր վարորդի մասով ավելացվում է 1000 դրամով: Վարչարարության իրականացման տեսանկյունից առավել հեշտացվում են պատասխանատվության միջոցների կիրառման ընթացակարգերը:

Փաթեթում ընդգրկված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է վերանայել մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերին պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը` սահմանելով, որ հիշյալ անձանց պատկանող տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն անցկացվում է տարին մեկ անգամ:

Փաթեթի վերջին` «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագծով առաջարկվում է օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, ինչի արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա ստուգումներ իրականացնելու ոչ միայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների, այլ նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների ճշտության ստուգման ուղղությամբ:

Գլխադասային` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական տեսակետը օրինագծի վերաբերյալ եւ կարեւորելով կառավարության որդեգրած քաղաքականությունը, տեղեկացրեց, որ հանձնաժողովի մի շարք անդամներ առաջարկներ են ներկայացրել մասնավորապես ելակետային տվյալների ճշգրտման վերաբերյալ եւ ստացել կառավարության համաձայնությունը:

           Ազգային ժողովը հարցի քննարկումը կշարունակի հունիսի 22-ին, ժամը 10.00-ին:


21.06.2012
Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը. ԱԺ նախագահը հանդես եկավ արտահերթ ելույթով
ՀՀ Ազգային ժողովը հունիսի 21-ին շարունակեց կառավարության գործունեության ծրագրի քննարկումը: Գործադիրի ներկայացրած հնգամյա ծրագրի վերաբերյալ պատգամավորները շարունակեցին տեսակետներ հայտնել: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն իր գործընկերների ուշադրությունը հրավիրեց կառավարության ծրագրով ն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am