Տպել
18.06.2012
Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՊՏՀ ուսխորհրդի անդամներին
1 / 4
Տեսանյութ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 18-ին հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների եւ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ:

Որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ` խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկեց նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները: Ուսանողները խոսեցին նոր նախաձեռնությունների մասին, ներկայացրին բուհի ընթացիկ խնդիրները: ԱԺ նախագահը, հետաքրքրվելով քննաշրջանի ընթացքով, ընդգծեց կրթական հաստատությունում  կոռուպցիոն ռիսկերը համատեղ ջանքերով բացառելու անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանը ուսանողներին լավ  սովորելու եւ գիտելիքները հարստացնելու կոչ արեց` հիշեցնելով, որ լավ մասնագետը պահանջված է միշտ: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը փորձառության լավ հնարավորություն համարեց գործատուների հետ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու` համալսարանի նախաձեռնությունը: ԱԺ նախագահը ուսխորհրդի անդամներին հորդորեց ակտիվ լինել նաեւ կրթական ծրագրերը, բարեփոխումները իրագործելու հարցում եւ լավ արդյունքի հասնելու համար համագործակցել բուհի ղեկավարության հետ:

Պարոն Աբրահամյանն ապագա տնտեսագետներին տեղեկացրեց, որ սեպտեմբերից կսկսվի երիտասարդական նոր  խորհրդարանի ձեւավորումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս: 
 


18.06.2012
Հունիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովը կքննարկի «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, որից հետո կգումարի արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգի «զ» կետի` «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին...