Տպել
13.06.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Քուվեյթի դեսպանին
1 / 2
Տեսանյութ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների  հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Քուվեյթի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների ակտիվացումը, փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում արդեն իսկ ձեւավորվել է Հայաստան-Քուվեյթ խորհրդարանական բարեկամության խումբը, որի ղեկավարն է Արայիկ Հովհաննսիյանը:

Դեսպանը  Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ահմեդ ալ-Սաադունի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ինչպես նաեւ պաշտոնական այցի հրավերը Քուվեյթ` նշելով, որ այցը մեծապես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը: Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդին ընդգծեց, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ գործակցության զարգացմանը բոլոր ուղղություններով եւ նշեց, որ իր առաքելությունն է լինելու հնարավորինս նպաստել հայ-քուվեյթական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Դեսպանի համոզմամբ` միջպետական հարաբերությունների խորացման առումով կարեւոր նշանակություն ունի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող այլ հարցեր եւս:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...