National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.6.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
13.06.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Քուվեյթի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 13-ին ընդունեց ՀՀ-ում Քուվեյթի պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:

Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական երկրների  հետ հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Քուվեյթի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների ակտիվացումը, փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում արդեն իսկ ձեւավորվել է Հայաստան-Քուվեյթ խորհրդարանական բարեկամության խումբը, որի ղեկավարն է Արայիկ Հովհաննսիյանը:

Դեսպանը  Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ահմեդ ալ-Սաադունի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները` ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ինչպես նաեւ պաշտոնական այցի հրավերը Քուվեյթ` նշելով, որ այցը մեծապես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը: Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդին ընդգծեց, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ գործակցության զարգացմանը բոլոր ուղղություններով եւ նշեց, որ իր առաքելությունն է լինելու հնարավորինս նպաստել հայ-քուվեյթական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Դեսպանի համոզմամբ` միջպետական հարաբերությունների խորացման առումով կարեւոր նշանակություն ունի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող այլ հարցեր եւս:


13.06.2012
Օտարերկրացի դասախոսները` Ազգային ժողովում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հունիսի 13-ին հանդիպեց Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արեւելյան լեզուների ամբիոնի օտարերկրացի դասախոսների հետ, ովքեր ներկայացնում էին Հունաստ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am