Տպել
13.06.2012
Օտարերկրացի դասախոսները` Ազգային ժողովում
1 / 3

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հունիսի 13-ին հանդիպեց Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արեւելյան լեզուների ամբիոնի օտարերկրացի դասախոսների հետ, ովքեր ներկայացնում էին Հունաստանը, Եգիպտոսը, Վրաստանն ու Արեւելյան Ասիայի երկրները՝ Ճապոնիա, Կորեա, Չինաստան, Հնդկաստան։

 Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության բնագավառին, մասնավորապես, միջբուհական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել դասախոսներին՝ ծանոթանալու կրթության բնագավառում Հայաստանի օրենսդիր իշխանության կողմից ընդունված օրենքներին, իրականացվող բարեփոխումների գործընթացին։

Հյուրերի անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, արեւելյան լեզուների ամբիոնի վարիչ Արթուր Իսրայելյանը կարեւորեց գործակցությունն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ։

 Այցը նաեւ ճանաչողական էր. հյուրերը շրջեցին խորհրդարանում, եղան նիստերի դահլիճում:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...