Տպել
06.06.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Եվրոպական ջրային համերաշխություն» կազմակերպության գլխավոր քարտուղարին
1 / 2
Տեսանյութ

Հունիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց «Եվրոպական ջրային համերաշխություն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության գլխավոր քարտուղար Թիերի  Ամբերին: Շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ`  Թիերի  Ամբերը ներկայացրեց կազմակերպության գործունեության ուղղությունները: Մասնավորապես, այն  2000 թվականին նախաձեռնել է ջրի խնդիրներով զբաղվող երիտասարդական խորհրդարան, որտեղ Եվրոպայի 25  երկիր ներկայացնող 18-23 տարեկան երիտասարդները ջրային հիմնախնդիրներին նվիրված ամենատարբեր հարցեր են բարձրացնում եւ քննարկում` իրենց եզրակացությունները ներկայացնելով խորհրդարաններին, կառավարություններին, պատկան մարմիններին: Թիերի  Ամբերը նշեց, որ հետաքրքրված են նաեւ այդ աշխատանքներին ԱՊՀ երկրների երիտասարդների մասնակցությամբ: Նրա խոսքով` Հայաստանում ձեւավորված է ջրի կառավարման հաջողված համակարգ, եւ հետաքրքիր կլինի օրինակելի այդ փորձը ներկայացնել եվրոպական երկրներին:

Մինչ այս տեղի է ունեցել երիտասարդ խորհրդարանականների 10 հավաք: Հաջորդը նախատեսվում է անկացնել 2013 թվականի մայիսին, եւ հյուընկալող երկրների թեկնածուների թվում Շվեյցարիայի ու Լատվիայի հետ միասին ներկայացված է նաեւ Հայաստանը: Վերջնական որոշումը ՀՀ-ի օգտին կայացնելու դեպքում, Ջրի եվրոպական երիտասարդական խորհրդարանը գալիք տարի Հայաստան կբերի 85 երիտասարդների եվրոպական բոլոր երկրներից:

          Ողջունելով երիտասարդների նախաձեռնությունը` ԱԺ նախագահը նշեց, որ այսօր ջրի արդյունավետ կառավարումը համաշխարհային կարեւորագույն հիմնախնդիրներց մեկն է: Արձանագրելով, որ Հայաստանում առկա զգալի ջրային պաշարների ոչ մեծ մասն է օգտագործվում, պարոն Աբրահամյանը նկատեց, որ, այդուհանդերձ, կա ակնհայտ առաջընթաց կառավարման համակարգի կատարելագործման ուղղությամբ: Խորհրդարանի նախագահը հավաստիացրեց, որ պատրաստակամ է հնարավորինս  աջակցելու կազմակերպության աշխատանքներին, եւ Հայաստանը հաղթող ճանաչվելու պարագայում երիտասարդները ոչ միայն հնարավորություն կունենան ծանոթանալու ՀՀ-ում ներդրված ջրային կառավարման մեխանիզմներին, այլեւ մեր երկրի  հարուստ պատմությանն ու մշակույթին: «Երիտասարդները ապագայի շարժիչ ուժն են, եւ կարեւոր է նրանց մասնակցությունը համաշխարհային հնչեղություն ունեցող հիմնախնդիրների քննարկմանն ու լուծումների որոնմանը»,- նշեց պարոն Աբրահամյանը:


06.06.2012
Հովիկ Աբրահամյանը պատասխանել է իրեն բաց նամակով դիմած քաղաքացիներին
Երեւանի Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Ավագ Պետրոսյան փողոցների հարգելի բնակիչներ, ի պատասխան ինձ հասցեագրված ձեր բաց  նամակի նախ ուզում եմ եւս մեկ անգամ հավաստիացնել, որ, անկախ հնչող տեսակետներից եւ տարածվող ստահոդ լուրերից, ես որեւէ առնչություն չունեմ ձեր նշած հասցեում կատարվող ոչ շինարար...

06.06.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ -ում ՉԺՀ դեսպան Թիան Չանչունին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 6-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Չինաստանի դեսպանը  Հովիկ Աբրահամյանին փոխանցեց ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու ...