Տպել
05.06.2012
Դիմումների ընդունելություն` «Երիտասարդական վեհաժողով 2012. երիտասարդություն եւ ժողովրդավարություն, զոհաբերվո՞ւմ է արդյոք երիտասարդ սերունդը» խորագրով վեհաժողովին մասնակցելու համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը` Եվրոպական երիտասարդական հիմնադրամի եւ Եվրոպական երիտասարդական կենտրոնի հետ համագործակցությամբ, հայտարարում է դիմումների ընդունելություն` «Երիտասարդական վեհաժողով 2012. երիտասարդություն եւ ժողովրդավարություն, զոհաբերվո՞ւմ է արդյոք երիտասարդ սերունդը» խորագրով վեհաժողովին մասնակցելու համար:

Վեհաժողովը տեղի կունենա 2012 թվականի հոկտեմբերի 4-8-ը Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճում եւ Եվրոպական երիտասարդական կենտրոնում:

Երիտասարդական վեհաժողովի նպատակն է համախմբել Եվրոպայի տարբեր երկրներ ներկայացնող շուրջ 170 երիտասարդների եւ քննարկումներ անցկացնել ժողովրդավարությանն առնչվող հարցերի ու երիտասարդության առջեւ ծառացած մարտահրավերների վերաբերյալ: Երիտասարդ մասնակիցները հնարավորություն կունենան ժողովրդավարության զարգացման եւ ներառական հասարակության կայացման գործում երիտասարդների մասնակցության վերաբերյալ իրենց միասնական առաջարկությունները ներկայացնել Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 5-11-ը Ստրասբուրգում:

Մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով:

Թեկնածուները պետք է լինեն`

-  ԵԽ անդամ-երկրների քաղաքացի

- 16-25 տարեկան

- տիրապետեն անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներին

- ներկայացնեն երիտասարդական կազմակերպություն

-ակտիվորեն ներգրավված լինեն քաղաքացիական հասարակության ժողովրդավարական նախաձեռնություններում:

Միջոցառման ընթացքում կազմակերպիչները կապահովեն անգլերեն-ֆրանսերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն:

Մասնակցության հետ կապված կեցության ծախսերը (սնունդ եւ գիշերավարձ) հոգում է ԵԽ-ն: Մասնակցի ճանապարհածախսը կփոխհատուցվի ԵԽ կողմից` ծախսերի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի ներկայացման պարագայում (տոմսի պատճենը, հաշիվը եւ այլն):

Հետաքրքված թեկնածուները պետք է առցանց լրացնեն իրենց դիմումները հետեւյալ կայքէջում` http://youthapplications.coe.int, հետեւելով գրանցման հրահանգներին:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 15-ն է: