Տպել
30.05.2012
Ազգային ժողովի նախագահն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին
1 / 1

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց տարիներ ի վեր հաստատված արդյունավետ համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն իր շարունակությունը կունենա նաեւ նոր ձեւավորված Ազգային ժողովի հետ: Կողմերն անդրադարձան Հայաստան- Միացյալ Նահանգներ փոխհարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը, տարածաշրջանային խնդիրների: Դեսպանի խնդրանքով` պարոն Նիկոյանը ներկայացրեց Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրադրությունը:

Ջոն Հեֆերնը կարեւորեց այն աշխատանքները, որոնք տարվում են խորհրդարանի կարողությունների ամրապնդման, նրա վերահսկիչ դերի բարձրացման համար:

Կողմերը շեշտեցին ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ համագործակցության անհրաժեշտությունը:
 


30.05.2012
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 30-ին մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստին:   ...