Տպել
28.05.2012
ՀՀ ղեկավարությունն այցելեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
1 / 7

Հանրապետության տոնի եւ Սարդարապատի հերոսամարտի 94-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս  Գարեգին Բ-ն, Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պատգամավորներ, զինվորականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ մայիսի 28-ին այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Վեհափառ Հայրապետը կատարեց հոգեհանգստի կարգ:

Երկրի բարձրագույն ղեկավարությունը մասնակցեց Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված ժողովրդական տոնախմբությանն ու համերգին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտեց հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշները, ծանոթացավ վավերագրերին։