National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.5.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
25.05.2012
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունեց ֆրանսիացի սենատորների խմբին
1 / 2
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 25-ին ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի` Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին եւ Բերնար Ֆուրնիեին:

Ողջունելով հյուրերի այցն Ազգային ժողով, պարոն Նիկոյանը կարեւորեց նաեւ Լեռնային Ղարաբաղ նրանց կատարած այցելությունը, նշելով, որ  Արցախն ու նրա ժողովուրդը նվաճել են ազատ ապրելու իրենց  իրավունքը եւ չպետք է անտեսված լինեն միջազգային հանրության կողմից:  Նա վստահություն հայտնեց, որ սենատորները հնարավորություն են ունեցել համոզվելու, որ Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարական,  կայացած պետություն է: Խորհրդարանի նախագահը կարեւորեց միջազգային հանրության կողմից այս իրողության ճանաչումը: «Ղարաբաղի  մրցակցային առավելությունը ժողովրդավարությունն է»,-նշեց պարոն Նիկոյանը: Նա համոզմունք հայտնեց, որ սենատորները կշարունակեն հայանպաստ գործունեությունը,  իրենց ներդրումը կունենան ինչպես Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, այնպես էլ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման գործում:

Նշվեց, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կայուն զարգացող փոխհարաբերությունների համար նշանակալի գործոն են եղել երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային դարավոր կապերը եւ ֆրանսահայ մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի բոլոր այն խորհրդարանականներին, որոնք կողմ էին քվեարկել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Նրա խոսքով, համամարդկային արժեքներին հետամուտ Ֆրանսիայի այդ քայլը կարեւորվում  է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգայնորեն դատապարտման գործընթացի առումով, այլեւ դրանով կամրապնդվեն առհասարակ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կանխման  մեխանիզմները: Խորհրդարանի նախագահը հույս հայտնեց, որ Ֆրանսիան այս հարցում հետեւողական կլինի:

Սամվել Նիկոյանն անդրադարձավ նաեւ միջխորհրդարանական երկկողմ համագործակցությանը, նշելով ձեւավորված լավ ավանդույթների հետագա զարգացման անհրաժեշտությունը: Կարեւորվեց փոխգործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար,  սենատոր Ֆիլիպ Մարինիին նշեց, որ տպավորված են Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան կատարած այցելություններից:

«Ղարաբաղում մենք տեսանք ժողովրդավարական արժեքների համար պայքարող մի ժողովուրդ, որը հաստատակամ է ազատ ապրելու իր իրավունքը պաշտպանելու հարցում, ինչը նրանց հաջողվում է, -ասաց Սոֆի Ժուասենը:-Այստեղ մենք տեսանք ուժեղ երիտասարդություն, որը տեր է իր պատմությանն ու մշակույթին, համամարդկային արժեքներին, թեեւ դրանց պաշտպանությունը նրան հեշտ չի տրվում»:

Տիկին  Ժուասենը նշեց, որ ձեռնունայն չէր եկել Ղարաբաղ. այժմ աշխատանքներ է տանում Ստեփանակերտը եւ Էքս ան Պրովանսը քույր քաղաքներ հռչակելու համար:

Կողմերն անդրադարձան հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերին, այլ ոլորտներին առնչվող հարցերի եւս:  




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am