Տպել
23.05.2012
Ամփոփվեցին ՍԾՏՀ ԽՎ 39-րդ լիագումար նիստի աշխատանքները
1 / 5

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստի աշխատանքները մայիսի  23-ին ամփոփվեցին մամուլի ասուլիսով:

Վեհաժողովի փոխնախագահ Արեգ Ղուկասյանը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը, Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի  Կապիշինը միաձայն ընտրվել է խորհրդարանի գլխավոր քարտուղարի տեղակալ, որոշվել է ՍԾՏՀ ԽՎ-ում  դիտորդի կարգավիճակ տալ խորհրդարանական երկու կազմակերպությունների` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին եւ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միությանը:

Պարոն Ղուկասյանը նշեց, որ հաստատվել է վեհաժողովի հանձնաժողովներում քննարկված կանոնակարգային հարցերի մեծ մասը: Որոշվել է Բյուրոյի եւ Կոմիտեի նիստերում չընդունված հարցերը նորից մտցնել աշխատանքային խմբի օրակարգ: Կանոնակարգի համաձայն` Վեհաժողովում նախագահությունը Հայաստանից անցել է Ադրբեջանին:

Թուրքիայի պատվիրակության ղեկավար Իսմայիլ Սաֆին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին Վեհաժողովի աշխատանքները լավ կազմակերպելու եւ բարձր մակարդակի ընդունելության համար:

Ասուլիսին մասնակից ազգային պատվիրակությունների ղեկավարները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին:


23.05.2012
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստում
Մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը:   Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ի գործող նախագահ Սամվել Նիկոյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին` պարոն Նիկոյանը նշեց, որ վե...