Տպել
15.05.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մայիսի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, ինչպես նաեւ ՄԽՎ Խորհրդի, երեք մշտական հանձնաժողովների նիստերին:

Հայկական պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը եւ Հրայր Կարապետյանը: 
  
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի եւ լիագումար նիստերին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության Միջխորհրդարանական վեհաժողովի ու Նեւայի միջազգային բնապահպանական կոնգրեսի լիագումար նիստերին


15.05.2012
Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ
Եռօյա այցով Հայաստանում գտնվող Կորեայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդ։ Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնո...