Տպել
14.05.2012
Մայիսի 14-16-ը Երեւանում կգտնվի Կորեայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը
1 / 1
Մայիսի 14-16-ը Երեւանում է գտնվելու Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությունը:

Մայիսի 14-ին պատվիրակությունը կհանդիպի ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի եւ Հայաստան-Կորեա բարեկամության խմբի անդամների հետ:

Մայիսի 15-ին  խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Այցի ընթացքում Կորեայի Հանրապետության ԱԺ պատվիրակությանը կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խորհրդարանականները կայցելեն նաեւ Մատենադարան: 
 


14.05.2012
Սամվել Նիկոյանն ընդունեց Կորեայի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 14-ին ընդունեց Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Հոն Ջաե Հյոնի գլխավորած պատվիրակությանը:  Ողջունելով հյուրերին ` պարոն Նիկոյանը վսահություն հայտնեց, որ կորեացի խորհրդարանականների այցը նոր խթան կհանդիսանա ինչպես երկու երկրների, այն...