National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.5.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
09.05.2012
ԱԺ նախագահը ծաղկեպսակ դրեց «Անհայտ զինվորի» շիրիմին
1 / 9

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի եւ Խաղաղության տոնի առթիվ ՀՀ Ազգային ժողովի  նախագահ Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, պաշտոնատար անձինք, բարձրաստիճան զինվորականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ այցելեցին «Մայր Հայաստան» հուշահամալիր եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին «Անհայտ զինվորի» շիրիմին,  լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը։

Հնչեցին ՀՀ եւ ՌԴ պետական հիմները, որից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի զինվորականները տոնական քայլերթ կատարեցին։

Սամվել Նիկոյանը «Մայր Հայաստան» հուշակոթողի հարեւանությամբ տեղակայված զինվորական դաշտային խոհանոցում պատերազմի վետերանների հետ ճաշակեց զինվորական ուտեստներից։ Խորհրդարանի նախագահը մտերմիկ զրույցի բռնվելով Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հետ, գավաթ բարձրացրեց ու Հաղթանակի եւ Խաղաղության տոնի կապակցությամբ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր հղեց նրանց։

Պարոն Նիկոյանը  լրագրողների հետ ճեպազրույցում նշեց.«Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, եւ այսօր բոլորի ուրախության օրն է։ Մեր պատմության մեջ բազմաթիվ տարեթվեր կան, որտեղ կորուստներ ենք ունեցել, ինչից էլ`  լացի ու ողբի երգեր են ծնվել։ Իսկ սա այն օրն է, երբ կարող ենք հաղթանակի երգեր հնչեցնել։ 1945 թվականի մայիսի 9-ին հայ զինվորները հաղթական քոչարի պարեցին Բեռլինիում, եւ մենք կարողացանք այդ քոչարին տեղափոխել Շուշի։ Հայորդիները հասկացան, որ իրենք կարող են հաղթանակի քոչարի պարել եւ ուրախության երգեր հնչեցնել։ Եվ դա արտահայտվեց նաեւ ղարաբաղյան պատերազմի ժամանակ»։

ԱԺ նախագահն այցելեց ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, որտեղ ներկայացված  ցուցանմուշները, վավերագրերն ու փաստաթղթերը պատմում են երկրորդ աշխարհամարտին հայ ժողովրդի մասնակցության եւ 20-րդ դարի 80-90-ական թվականների արցախյան ազատամարտում հերոսացած հայորդիների մասին։ Թանգարանի ցուցադրությունների մեջ  է նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի եւ  ընկերների կողմից նախագծած ու արտադրած, արցախյան պատերազմի ընթացքում օգտագործված ականի նմուշը։ Պարոն Նիկոյանը հուզմունքով դիտեց ականը, ներկայացրեց դրա ստեղծման նախապատմությունը։

Նույն օրը  ՀՀ օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրվեցին Ազատության պողոտայում կանգնեցված Շուշիի ազատագրմանը  նվիրված հուշարձանին։




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am