Տպել
02.05.2012
ԱԺ նախագահը պարգեւատրեց Պատվո մեդալներով
1 / 6

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ, ակտիվ եւ արդյունավետ պատգամավորական գործունեության համար մայիսի 2-ին հանդիսավոր պայմաններում ՀՀ ԱԺ Պատվո մեդալով պարգեւատրվեցին պատգամավորներ: 
  
  Խորհրդարանի ղեկավարը պարգեւատրեց Արամ Սաֆարյանին, ով ղեկավարում է ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է, նաեւ` Արեգ Ղուկասյանին, ով ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ է ու միաժամանակ Վեհաժողովի փոխնախագահը: Պրն. Նիկոյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին իրենց գործառույթներն արդյունավետ իրականացնելու եւ միջազգային խորհրդարանական կառույցներում հետեւողական  աշխատանքի շնորհիվ մեր երկրի համար բարենպաստ որոշումների հասնելու համար: 
  
  ԱԺ նախագահը պատգամավոր Արմեն Մխիթարյանին  հանձնեց Բանակի օրվա առթիվ վերջինիս ստացած ՀՀ ԱԺ Պատվո մեդալը: Պատգամավորը, խորհրդարանի ղեկավարի  խոսքով, լինելով արցախյան ազատամարտի մասնակից, նաեւ` ՀՀ Աղֆանստանի պատերազմի վետերանների միության նախագահ, մեծ ներդրում ունի հայրենիքի պաշտպանության գործում: 
  
  Արդյունավետ խորհրդատվական առաքելություն իրականացնելու համար ՀՀ-ում Եվրամիության խորհրդատվական խմբի ժողովրդավարական կառույցների ամրապնդման հարցերով խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոան նույնպես արժանացավ ԱԺ Պատվո մեդալի: Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց վերջինիս առաքելությունը թե խորհրդարանում եւ թե եվրոպական կառույցներում հայկական պատվիրակության  հետ համատեղ աշխատանքում: 
  
  Արամ Սաֆարյանը պարգեւատրվածների անունից շնորհակալություն հայտնեց բարձր գնահատականի համար: Նա նշեց, որ իրենց գործընկերների հետ համագործակցության արդյունքում է հաջողվել երկիրը լավագույնս ներկայացնել միջազգային խորհդարանական  կառույցներում:


02.05.2012
Ազգային ժողովի նիստը չկայացավ
ՀՀ Ազգային ժողովի մայիսի 2-ի նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չգրանցվեցին: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց 3 ժամ, որի ընթացքում եւս քվորում չապահովվեց: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյան...