Տպել
27.04.2012
ԱԺ նախագահը հանդիպեց ԻՏՁ միության անդամ ընկերությունների ղեկավարների հետ
1 / 3

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 27-ին հանդիպեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ ընկերությունների  ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առկա խնդիրները, զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Նշվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդրական բարենպաստ պայմաններով, ինչի պարագայում Հայաստանում կապահովվի  տեղեկատվական հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների զարգացում` հանրապետությունը դարձնելով բարձր տեխնոլոգիական երկիր:

Անդրադարձ եղավ մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի զարգացման խնդրին, ընկերությունների  ղեկավարների կողմից առաջարկվեց  բարենպաստ պայմաններ ստեղծել ՀՀ մարզերում տեխնոլոգիական ընկերությունների շահագրգիռ գործունեության համար:

Քննարկվեցին նաեւ տեխնոլոգիաների կրթության հետ կապված հարցեր:  Ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Սամվել Նիկոյանին` Ազգային ճարտարագիտական լաբորատորիաների հիմնման ծրագրին աջակցություն ցուցաբերելու համար:


27.04.2012
Էդուարդ Շարմազանովն ընդունեց Ֆրանկ Նորդհաուզենին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 26-ին ընդունեց գերմանացի լրագրող Ֆրանկ Նորդհաուզենին: Եվրոպացի լրագրողին հետաքրքրում էին Էդուարդ Շարմազանովի գնահատականները Ազգային ժողովի  ընտրությունների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ԼՂՀ հիմնախնդրի եւ Իրանի շուրջը ծավալվող...