Տպել
27.04.2012
Էդուարդ Շարմազանովն ընդունեց Ֆրանկ Նորդհաուզենին
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 26-ին ընդունեց գերմանացի լրագրող Ֆրանկ Նորդհաուզենին:

Եվրոպացի լրագրողին հետաքրքրում էին Էդուարդ Շարմազանովի գնահատականները Ազգային ժողովի  ընտրությունների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ԼՂՀ հիմնախնդրի եւ Իրանի շուրջը ծավալվող հնարավոր զարգացումների վերաբերյալ:

ԱԺ փոխնախագահը մասնավորապես տեղեկացրեց, որ ՀՀ իշխանությունները  վճռական են տրամադրված արդար ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հարցում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` պարոն Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը շարունակում է կողմնակից մնալ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն եւ դեմ է ցեղասպանության եղելությունը քննարկման նյութ դարձնելուն: Ըստ Շարմազանովի` դա համազգային մոտեցում է, որի իրականացնողը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:

Ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնահարցին, ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` խնդիրը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա: Այնինչ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները եւ հարցը ռազմական ճանապարհով լուծելու հույսեր փայփայում:

Անդրադառնալով Իսրայելի ` Իրանի դեմ պատերազմ սկսելու հնարավորությանը եւ դրա հետեւանքներին` Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը Իրանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ եւ խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է: Ըստ ԱԺ փոխնախագահի` ռազմական ճանապարհով խնդրի լուծումը հղի է բազում վտանգներով, տարածաշրջանային սոցիալական լուրջ աղետով: «Խնդրի խաղաղ կարգավորումը բոլորի հաղթանակը կլինի, հատկապես, որ հարցի խաղաղ լուծման միջոցները դեռ սպառված չեն»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը լրագրողի խնդրանքով անդրադարձավ նաեւ Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը, Հայաստանի եվրաինտեգրման ու տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:


27.04.2012
ԱԺ նախագահը հանդիպեց ԻՏՁ միության անդամ ընկերությունների ղեկավարների հետ
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 27-ին հանդիպեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ ընկերությունների  ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առկա խնդիրները, զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Նշվեց, ո...