ԱՄՆ Կոնգրեսի իրավաբանական գրադարանի տնօրեն Դեյվիդ Մաոն ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցներին ներկայացրեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի փորձը, կառուցվածքը, գործառույթները, ինչպես նաեւ կոնգրեսականներին եւ Սենատի անդամներին մատուցվող տեղեկատվական ծառայությունների բնույթը:
Անդրադառնալով Կոնգրեսի գրադարանի գործառույթներին` Դեյվիդ Մաոն ասաց, որ գրադարանի մի շարք բաժիններ սպասարկում են եւ կոնգրեսականներին, եւ հանրությանը:
Գրադարանի երեք բաժինները` հետազոտական ծառայության կենտրոնը, իրավագիտության գրադարանը եւ գրադարանային ծառայությունը, սպասարկում են միայն կոնգրեսականներին ու իրականացնում հետազոտական ուսումնասիրություններ, աշխարհի օրենսդրությունների վերաբերյալ անցկացնում համեմատական վերլուծություններ, ինչպես նաեւ` կոնգրեսականներին տրամադրում տեղեկություններ հետաքրքրող հարցի կամ օրենքի վերաբերյալ:
Դեյվիդ Մաոն տեղեկացրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի` շուրջ 100 տարի առաջ ստեղծված իրավագիտության գրադարանում պահվում է 2,8 մլն միավոր գիրք, որոնց մեծ մասը վերաբերում է այլ երկրների:
Գրադարանի մյուս` գրադարանային ծառայությունում առկա է 151 մլն միավոր նյութ` քարտեզներ, հեռուստահաղորդումներ, ամսագրեր, նկարներ եւ այլն: Գրադարանի տվյալների շտեմարանին կարելի է ծանոթանալ կայքի միջոցով: Այս ամենից բացի` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կոնգրեսականների համար կազմակերպում է դասընթացներ, ծանոթացնում գրադարանի գործառույթներին:
Դեյվիդ Մաոն պատասխանեց նաեւ ԱԺ աշխատակիցների հարցերին:
Էդուարդ Շարմազանովն ընդունեց ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 22-ին ընդունեց ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը: Պարոն Շարմազանովը բարձր գնահատեց Իվան Սավվիդի...
ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը հանդիպեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանն ապրիլի 23-ին հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի եւ Կոնգրեսի իրավաբանական գրադարանի տնօրեն Դեյվիդ Մաոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային ժողովի եւ Կոնգրեսի միջեւ համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ծրագրերը: Ողջո...