Տպել
23.04.2012
ԱԺ աշխատակիցներին ներկայացվեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի փորձը
1 / 3
ՀՀ Ազգային ժողովի տեղեկատվական վարչության մասնագետների եւ ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետների համար  ապրիլի 23-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կազմակերպվել էր «Տեղեկացված օրենսդիրներ. ինչպես է Կոնգրեսի գրադարանը սպասարկում Կոնգրեսի հետազոտական կարիքները» թեմայով սեմինար,  որն անցկացվում էր Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք  հռչակելու եւ հայ գրքի տպագրության 500-ամյակի տոնակատարությունների շրջանակներում:

ԱՄՆ Կոնգրեսի  իրավաբանական գրադարանի տնօրեն Դեյվիդ Մաոն ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցներին  ներկայացրեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի փորձը, կառուցվածքը, գործառույթները, ինչպես նաեւ կոնգրեսականներին եւ Սենատի անդամներին մատուցվող տեղեկատվական  ծառայությունների  բնույթը:

Անդրադառնալով Կոնգրեսի գրադարանի գործառույթներին` Դեյվիդ Մաոն ասաց, որ գրադարանի մի շարք բաժիններ սպասարկում են եւ կոնգրեսականներին, եւ հանրությանը:

Գրադարանի երեք  բաժինները` հետազոտական ծառայության կենտրոնը, իրավագիտության գրադարանը եւ գրադարանային ծառայությունը, սպասարկում են միայն կոնգրեսականներին ու իրականացնում հետազոտական ուսումնասիրություններ, աշխարհի օրենսդրությունների վերաբերյալ անցկացնում   համեմատական վերլուծություններ, ինչպես նաեւ` կոնգրեսականներին  տրամադրում տեղեկություններ  հետաքրքրող  հարցի կամ օրենքի վերաբերյալ:

Դեյվիդ Մաոն տեղեկացրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի` շուրջ 100 տարի առաջ ստեղծված իրավագիտության  գրադարանում պահվում է 2,8 մլն միավոր գիրք, որոնց մեծ մասը վերաբերում է այլ երկրների:

Գրադարանի մյուս` գրադարանային ծառայությունում առկա է 151 մլն միավոր նյութ` քարտեզներ, հեռուստահաղորդումներ, ամսագրեր,  նկարներ եւ այլն: Գրադարանի տվյալների շտեմարանին կարելի է ծանոթանալ կայքի միջոցով: Այս ամենից բացի` ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը կոնգրեսականների համար կազմակերպում է դասընթացներ, ծանոթացնում գրադարանի գործառույթներին:

           Դեյվիդ Մաոն պատասխանեց նաեւ ԱԺ աշխատակիցների հարցերին: 
 


23.04.2012
Էդուարդ Շարմազանովն ընդունեց ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 22-ին ընդունեց ՌԴ  Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի  նախագահ Իվան  Սավվիդիին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը: Պարոն Շարմազանովը բարձր գնահատեց Իվան Սավվիդի...

23.04.2012
ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը հանդիպեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանն ապրիլի 23-ին հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի եւ Կոնգրեսի իրավաբանական գրադարանի տնօրեն Դեյվիդ Մաոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային ժողովի եւ Կոնգրեսի միջեւ համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ծրագրերը:  Ողջո...