Տպել
23.04.2012
ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը հանդիպեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
1 / 3

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանն ապրիլի 23-ին հանդիպեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի եւ Կոնգրեսի իրավաբանական գրադարանի տնօրեն Դեյվիդ Մաոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային ժողովի եւ Կոնգրեսի միջեւ համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ծրագրերը:

 Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, որը նպատակ ունի աշխատակազմին ծանոթացնել Կոնգրեսի գրադարանի գործառույթներին` Վրեժ Գասպարյանը հույս հայտնեց, որ այն օգտակար կլինի ԱԺ աշխատակիցների համար` գիտելիքները խորացնելու, տեղեկացված լինելու, ամերիկյան փորձն օգտագործելով` խորհրդարանականների աշխատանքին օժանդակելու հարցում:

ԱՄՆ դեսպանը խորհրդարանի անկախության տեսանկյունից կարեւոր համարեց, որ օրենսդիր մարմինն ունենա ինֆորմացիայի իր աղբյուրը: Այս նպատակով ԱՄՆ կոնգրեսի գրադարանի միայն հետազոտական կառույցում, ինչպես ներկայացրեց Դեյվիդ Մաոն, աշխատում է 625 մարդ` գերակշիռ մասն արհեստավարժ վերլուծաբաններ, տեղեկատվության մասնագետներ: Նշելով վերլուծություններ, հաշվետվություններ եւ հոդվածներ պատրաստելու, դրանք կոնգրեսականներին հասանելի դարձնելու ընթացակարգերը` պրն. Մաոն ընդգծեց այն երեք հիմնական սկզբունքները, որոնցով առաջնորդվում են մասնագետները` ճշգրտություն, սկզբնաղբյուրից օգտվելու անհրաժեշտություն եւ  քաղաքական ազդեցության բացառում: Տեղեկատվությունից բացի, որը հասանելի է նաեւ առցանց տարբերակով, հետազոտական բաժնի աշխատակազմը կոնգրեսականներին   խորհրդատվություն է տրամադրում:

Վրեժ Գասպարյանը պատրաստակամություն հայտնեց նույն օրը Ազգային ժողովում անցկացվելիք «Տեղեկացված օրենսդիրներ. ինչպես է Կոնգրեսի գրադարանը սպասարկում Կոնգրեսի հետազոտական կարիքները» թեմայով սեմինարից հետո ընդհանրացնել համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ պատկերացումներն ու  առաջարկները:


23.04.2012
ԱԺ աշխատակիցներին ներկայացվեց ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի փորձը
ՀՀ Ազգային ժողովի տեղեկատվական վարչության մասնագետների եւ ԱԺ մշտական հանձնաժողովների փորձագետների համար  ապրիլի 23-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կազմակերպվել էր «Տեղեկացված օրենսդիրներ. ինչպես է Կոնգրեսի գրադարանը սպասարկում Կոնգրեսի հետազոտական կարիքները» թեմայով սեմինար,  որն անց...

23.04.2012
Էդուարդ Շարմազանովն ընդունեց ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 22-ին ընդունեց ՌԴ  Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի  նախագահ Իվան  Սավվիդիին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը: Պարոն Շարմազանովը բարձր գնահատեց Իվան Սավվիդի...