Տպել
17.04.2012
ԱԺ աշխատակիցներին շնորհվեցին դասային աստիճաններ
1 / 4

«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը եւ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը ապրիլի 17-ին աշխատակազմի 14 աշխատակիցների հանդիսավոր պայմաններում շնորհեցին օրենքով սահմանված համապատասխան դասային աստիճաններ: ԱԺ նախագահը 9-ը պետական ծառայողների շնորհեց ՀՀ պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:  ԱԺ աշխատակազմի ղեկավարը 4 աշխատակցի շնորհեց ՀՀ պետական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան եւ 1 աշխատակցի` ՀՀ պետական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորեց ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին դասային աստիճան ստանալու կապակցությամբ` մաղթելով  արդյունավետ աշխատանք: Խորհրդարանի ղեկավարն ընդգծեց, որ Ազգային ժողովում աշխատում են արհեստավարժ ու բանիմաց մասնագետներ, որոնք մշտապես բարձր են պահում խորհրդարանի, մասնավորապես խորհրդարանի աշխատակազմի պատիվը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Լուիզա Չարխչյանը եւ ԱԺ աշխատակազմի քարտուղարության նիստերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Անտոնյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեցին ԱԺ ղեկավարությանը իրենց աշխատանքը գնահատելու համար` ընդգծելով, որ հետայսու կփորձեն իրենց ծառայողական պարտականությունները էլ ավելի մեծ պատասխանատվությամբ կատարել` նպաստելով օրենսդիր մարմնի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
 



17.04.2012
Էդուարդ Շարմազանով. «ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել մեկնաբանությամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկ Բաքվում կայացած կառավարության նիստում ԼՂ հիմնախնդրի առնչությամբ արած հայտարարության վերաբերյալ: Վերջինս մասնավորապես ասել էր` կգա օրը, երբ ադրբեջանական դրոշը կծածանվի Ստեփանակերտում եւ Շուշիում: Էդու...

17.04.2012
ԱԺ նախագահը Կոմիտասի անվան պանթեոնում հարգեց Կարեն Դեմիրճյանի հիշատակը
Ապրիլի 17-ին լրանում է պետական-քաղաքական գործիչ, Ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակը։ Այդ կապակցությամբ, այսօր, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն։ Սամվել Նիկոյանը Հայաստանի օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ դրեց 20-րդ դարի հ...