Տպել
12.04.2012
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1 / 1
Տեսանյութ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին:

Ողջունելով դեսպանին  Ազգային ժողովում` պարոն Նիկոյանն անդրադարձավ երկկողմ  աշխույժ կապերին, կարեւորեց դրանց հետագա ակտիվացումն ու փոխգործակցության ոլորտների ընդլայնումը: Նրա խոսքով` հայ-լատվիական հարաբերությունների մեջ առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին,  եւ կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:  Այն առավել կայուն հիմքերի վրա դնելու եւ  արդյունավետ կազմակերպելու առումով, անհրաժեշտ համարվեց  համագործակցության ընդլայնումը հնարավոր բոլոր ձեւաչափերով:

Կողմերը, բացի խորհրդարանների նախագահների կամ փոխնախագահների փոխայցելություններից, նպատակահարմար համարեցին նաեւ պատգամավորական բարեկամության խմբերի,  մշտական  հանձնաժողովների, տարբեր խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների մակարդակով փոխայցելությունների ու հանդիպումների կազմակերպումը: Խորհրդարանի նախագահը, տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ-ում մշտապես գործել է Հայաստան-Լատվիա բարեկամության խումբը, վստահություն հայտնեց, որ առաջիկա  ընտրություններից հետո եւս այն արագ կձեւավորվի:

Հաշվի առնելով Հայաստան-Լատվիա բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցչական լինելու հանգամանքը` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը կզարգանա նաեւ միջազգային  կառույցների, մասնավորապես` Եվրոպայի Խորհրդի խորհրդանանական վեհաժողովի, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի, Միջխորհրդարանական միության շրջանակներում: 
  
Իր հերթին դեսպան Գինտս Ապալսը տեղեկացրեց, որ իրենց խորհրդարանում  ձեւավորվել է Լատվիա-Հայաստան բազմամարդ պատգամավորական բարեկամության խումբ, որն իր անդամների թվով` 30 պատգամավոր, ամենամեծն է եղածների մեջ: Սա, նրա խոսքով,  լավ վկայություն է միմյանց նկատմամբ ունեցած հարգանքի ու հետաքրքրության, հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամության: Ըստ դեսպանի, Լատվիան շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ բոլոր` ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ  քաղաքական, տնտեսության, գիտության, մշակույթի, այլ  ասպարեզներում:  Գինտս Ապալսն իր երկրի խորհրդարանի ղեկավարի անունից ՀՀ ԱԺ նախագահին  հրավիրեց այցելել Լատվիա` հույս հայտնելով, որ այցն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո իրեն երկար սպասել չի տա:
 


12.04.2012
ԵԽԽՎ բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակության հանդիպումները խորհրդարանում
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությունն ապրիլի 12-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների հետ: ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության հետ հանդիպման ժամանակ պատվիրակության ղեկավա...

12.04.2012
Խորհրդարանի նիստը չկայացավ
Խորհրդարանի ապրիլի 12-ի նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով: Ժամը 12.00-ին համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` պատգամավորների գրանցումը շարունակվեց եւս 3 ժամ: Ժամը 15.00-ին եւս քվորում չապահովվեց: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նիս...