Տպել
06.04.2012
Ստացվել է 1707 նամակ

«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2012 թ. 1-ին եռամսյակի նամակների քննարկման արդյունքների համառոտ տեղեկատվությունը:

Ընդունվել, գրանցվել եւ ԱԺ նախագահին  է հանձնվել քաղաքացիների 229 նամակ, փոխնախագահներին` 51 նամակ: ԱԺ նախագահը եւ  փոխնախագահները  պատասխանել են բոլոր նամակներին:

ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 386 նամակ. պատասխանել են բոլորին:

ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 1003  նամակ. պատասխանել են բոլորին:

Ազգային ժողովին է հանձնվել 38 նամակ. պատասխանել են բոլորին:

Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:
 


06.04.2012
Տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Ապրիլի 6-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփո...

06.04.2012
«Բաց դաս» համալսարանականների հետ
Ապրիլի 6-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «բաց դաս» անցկացրեց  Երեւանի պետական եւ «Գլաձոր» համալսարանների միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ:   ԱԺ փոխնախագահի գնահատմամբ`  նման հանդիպումները կարեւոր են այն տեսանկյունից, որ նախ ինքը ազդակ...

06.04.2012
ՀՀ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ ստեղծվեց մոնիթորինգային աշխատանքային խումբ
Արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկ-նամակին` ապրիլի 6-ին ՀՀ խորհրդարանի ղեկավարին կից ընտրական գործընթացների եւ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգային աշխատանքային խումբ ստեղծելու նպատակով ԱԺ-ում հրավիրված հավաքին մասնակցեցին ընտրապայքարին մասնակցող խորհրդարանական ե...