National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.4.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
04.04.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Ֆինլանդիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 4-ին ընդունեց Ֆինլանդիայի արտաքին  գործերի նախարար Էրկկի Տուոմիոյայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` պարոն Նիկոյանը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ եւ փոխշահավետ համագործակցության հաստատումը:

ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը դրական է գնահատում Ֆինլանդիայի դիրքորոշումները Հարավային Կովկասում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ,  եւ այն հավասարակշռված կեցվածքը, որ ունի Հայաստանին վերաբերող քաղաքական խնդիրների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի  հարցի առնչությամբ:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը  նշեց, որ տպավորիչ են այն հաջողությունները, որոնք գրանցել է Ֆինլանդիան տնտեսության զարգացման, սոցիալական խնդիրների լուծման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Այդ հաջողությունները, պարոն Նիկոյանի խոսքով, արժանի են ընդօրինակման:

ԱԺ նախագահը  կարեւորեց խորհրդարանների ունեցած փորձն ու հեղինակությունը` ժողովրդավարական ինստիտուտների հզորացման, օրինաստեղծ գործունեության լիարժեք իրականացման համար: Որպես դրանց հասնելու ճանապարհներից մեկը նա նշեց պառլամենտարիզմի ավանդույթներ ունեցող այնպիսի երկրների հետ փոխադարձ շփումները, ինչպիսին Ֆինլանդիան է:

ՀՀ խորհրդարանի ղեկավարը Ֆինլանդիայի հետ  հարաբերությունները կարեւորեց նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից: Այդ առումով ակնկալվում է Ֆինլանդիայի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին, մասնավորապես, ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Հյուրի խնդրանքով` ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ-ում գործող ընտրակարգին, այն նախաձեռնություններին, որոնք միտված են ընտրությունները օրենքի պահպանմամբ ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելուն:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էրկկի Տուոմիոյան կարեւորեց երկու երկրների խոհրդարանների միջեւ համագործակցությունը: Նրա խոսքով` ունենալով խորհրդարանական աշխատանքի փորձ` ինքը շատ մեծ նշանակություն է տալիս խորհրդարանների միջեւ կապերին, որոնք պետք է ընդլայնվեն ու շարունակական լինեն:

Արտգործնախարարը բարձր գնահատեց այն առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է Եվրամիություն ինտեգրման ճանապարհին: Նա պատրաստակամություն հայտնեց իրենց աջակցությունը բերել հետագայում իրականացվելիք քայլերում, ինտեգրման գործընթացում կարեւորելով երկրների ճկուն քաղաքականության որդեգրումը իրենց հարեւանների հետ:

Կարեւորելով Հայաստանում առաջիկայում կայանալիք ընտրությունների ազատ ու արդար անցկացումը,  Էրկկի Տուոմիոյան տեղեկացրեց, որ Ֆինլանդիան եւս իր ներկայացուցիչները կունենա դիտորդական առաքելություններում:

Արտգործնախարարն իրեն հետաքրքրող հարցերն ուղղեց ԱԺ նախագահին, հանդիպմանը մասնակցող խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին:
 
 


04.04.2012
ԱԺ փոխնախագահն ընդունեց տարբեր երկրների ԱԱՊ արբիտրաժային դատարանների ներկայացուցիչներին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 4-ին ընդունեց  տարբեր երկրների առեւտրաարդյունաբերական պալատներին կից արբիտրաժային դատարանների նախագահներին ու արբիտրներին, որոնք Հայաստան են ժամանել արբիտրաժի միջազգային  կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Պարոն Շարմազանովը, ողջունելով հյ...

04.04.2012
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.3-93)  ...

04.04.2012
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 1-3.2-51)  ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am