Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 3-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանի պաշտոնակատար Վասիլիկի Դիկոպուլուի հետ:
Երկուստեք բարձր գնահատելով հազարամյակների ընդհանուր պատմություն ու քաղաքակրթական նվաճումներ ունեցող բարեկամ ժողովուրդների բարձր մակարդակի հարաբերությունները` կողմերը համոզմունք հայտնեցին, որ հետայսու տնտեսական, քաղաքական ու մշակութային կապերն ու փոխգործակցությունը երկու երկրների միջեւ էլ ավելի կամրապնդվեն:
Տիկին Վասիլիկի Դիկոպուլուն արձանագրեց, որ հատկապես վերջին տարիներին Հայաստանը եվրաինտեգրման ուղղությամբ մեծ քայլեր է արել: Նա նշեց, որ Հունաստանը` որպես ԵՄ անդամ երկիր, պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերելու Հայաստանին ԵՄ տարբեր կառույցների հետ հարաբերությունները էլ ավելի ակտիվացնելու համար:
Հյուրի խնդրանքով անդրադառնալով գալիք խորհրդարանական ընտրություններին` պարոն Շարմազանովը մասնավորապես նշեց. «Մեզ համար շատ կարեւոր է, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական, իսկ հասարակությունը վստահի ու հավատա բարեփոխումներին»:
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, ղարաբաղյան ու կիպրական հիմնախնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հունաստանի տնտեսական ճգնաժամին ու դրա հաղթահարման ուղիներին, հայկական ու հունական համայնքների կենսական խնդիրներին ու փոխադարձ ինտեգրմանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական նամակ է հղել ԱԺ նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին շնորհավորական նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում Ձեզ, Ազգային ժողովի բոլոր պատգամ...
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին: Ողջունելով ԲՀ վարչապետի այցն Ազգային ժողով, պարոն Նիկոյանը նշեց, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները քննարկելու, օրակար...
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան, պարոն Նիկոյանը խորհրդանշական համարեց, որ այն տեղի է ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների ...