Տպել
02.04.2012
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը մասնակցում է «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստին
1 / 1

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն ապրիլի 1-ին մեկնել է Բաքու` մասնակցելու «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստին: Պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար), Արտակ Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լիլիթ Գալստյանը, Խաչիկ Պետրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Մանվել Բադեյանը, պատասխանատու քարտուղար Կարինե Շիմշիրյանը: Վեհաժողովի նիստերը տեղի կունենան ապրիլի 1-4-ը:

Մինչ Բաքու մեկնելը «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, ԵԺԿ-ին անդամակցող ՀՀ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ Արտակ Զաքարյանը, Ստյոպա Սաֆարյանը եւ Հովհաննես Սահակյանը Թբիլիսիում, մարտի 30-31-ին հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նախապատրաստական քննարկումներ են անցկացվել Բաքվում կայանալիք «Եվրանեսթ» ԽՎ-ի լիագումար նիստի աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը Երեւան կվերադառնա ապրիլի 5-ին:
 


02.04.2012
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.   ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ  ...

02.04.2012
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.  ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ (ծածկագիր` 1-2.2-28)   Նշված թափուր պաշտո...