National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.3.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.03.2012
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթներ անցկացնելու մասին. 
  
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ՝

1.Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 1-2.3-51.1)

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր`  1-2.3-51.2) 

Նշված թափուր պաշտոները զբաղեցնելու համար պահանջվում է` 
  
*իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.

*իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմա՟նա՟դրության, «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին» եւ տնտեսական ու սոցիալական հարցերի ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատա՟կազմի կանոնադրությունը եւ կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման եւ իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.

*ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

*համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխա՟տելու ունակություն.

*առնվազն մեկ օտար լեզվի ազատ տիրապետում.

*անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների, ունակությունների, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

*         *        *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` «16 »  ապրիլի 2012թ.:

Մրցույթները կկայանան 2012թ.  ապրիլի  30-ին, ժամը  12-ին:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը,  բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթներին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնների անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (Երեւան, Մ.Բաղրամյան 19,  հեռ. 513-460):

*         *        *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

*դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

*պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

* արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

* մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին  մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am