Տպել
23.03.2012
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի դեսպանին
1 / 1

Մարտի 23-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին եւ դեսպանատան գլխավոր խորհրդական Գեորգի Սագանելիձեին:

Երկուստեք բարձր գնահատելով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակը` միաժամանակ համոզմունք հայտնեցին, որ տարբեր ոլորտներում դեռեւս առկա են փոխգործակցության զարգացման  մեծ հնարավորություններ ու հեռանկարներ, որոնք պետք է կյանքի կոչել` ի շահ երկու երկրների: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացմանը, տեւական ընդմիջումից հետո աշխատանքները վերսկսած ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ծանոթացրեց նախընտրական շրջանի քաղաքական մթնոլորտին, ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցություններին ու միավորումներին: Պարոն Շարմազանովի խոսքով` իշխանությունները վճռական են տրամադրված` անցկացնելու բարձր մակարդակի ընտրություններ` շատ լավ գիտակցելով, որ դա է լինելու   ժողովրդավարության ամրապնդման ու երկրի համակողմանի զարգացման իրատեսական ճանապարհը: Նա հավաստիացրեց, որ կարեւորագույն խնդիրներն են լինելու ժողովրդի օրինական կամքին հետեւելն ու դեմոկրատական ընտրությունների միջոցով պետական ու ազգային  նպատակների շուրջը հասարակությանը համախմբելը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


23.03.2012
Սամվել Նիկոյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի կիրառման նկատմամբ հասարակական մոնիթորինգի գործառույթներ իրականացնող խորհրդակցական աշխատանքային մարմին ստեղծելու առաջարկը
ՀՀ Ազգային ժողովի  նախագահ Սամվել Նիկոյանը մարտի 23-ին մասնակցեց «Դեպի ազատ եւ թափանցիկ ընտրություններ» կոնֆերանսին: Իր ելույթում պարոն Նիկոյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի կիրառման նկատմամբ հասարակական մոնիթորինգի գործառույթներ իրականացնող խորհրդակցական աշխատանքային մարմին ստեղծելու առ...