Տպել
22.03.2012
Հերթական «Բաց դասն» անցկացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
1 / 4

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 22-ին հյուրընկալեց Երեւանի պետական, Հայ-ռուսական սլավոնական եւ «Գլաձոր» համալսարանների  մի խումբ ուսանողների:

Ողջունելով համալսարանականներին` ԱԺ փոխնախագահը նրանց  հորդորեց լինել անկաշկանդ` խոստանալով նույնքան անկեղծ լինել:

Երիտասարդներին առավելապես հետաքրքրում էին նախընտրական գործընթացները, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու նախադրյալները, նախընտրական ցուցակներ կազմելու հիմքերը, դրանցում կանանց ներգրավվածության աստիճանը:

Ուսանողուհիներից մեկը հետաքրքրվեց, թե ԱԺ փոխնախագահը կարեւորում է արդյոք խորհրդարանում կանանց թվի մեծացումը, եւ  ինչքանով է արդարացված կատարողական արվեստի, սպորտի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների առկայությունը օրենսդիր մարմնում: Պարոն Շարմազանովը նկատեց, որ խորհրդարանը ոչ միայն քաղաքական մարմին է, այլեւ ներկայացուցչական, որտեղ պետք է տեղ ունենան եւ իրենց  ոլորտների խնդիրները ներկայացնեն հասարակության  տարբեր խավերի ներկայացուցիչները: Անդրադառնալով ընտրական ցուցակներում կանանց թվի մեծացման հարցին, պարոն Շարմազանովն ասաց, որ ինքը դեմ է  ցանկացած քվոտավորմանը եւ արհեստական բաժանումներին, քանի որ հայկական միջավայրում կինը, մայրը  մշտապես ունեցել են իրենց  ուրույն, կարեւոր  դերակատարությունը:

Ուսանողները ԱԺ փոխնախագահին նաեւ նախընտրական եւ հետընտրական գործընթացներին վերաբերող հարցեր ուղղեցին: Անդրադառնալով  վերոնշյալ  գործընթացներում  հանդիպող բացասական երեւույթների պատճառներին, պարոն Շարմազանովը ներկայացրեց նաեւ վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված ձեռքբերումները, բազմակարծության ապահովմանն ուղղված քայլերը, բացասական երեւույթներն արմատախիլ անելու իշխանության ջանքերը:

ԱԺ փոխնախագահը ժողովրդավարական երկիր կառուցելու գործում մեծապես կարեւորեց քաղաքացիական հասարակության ակտիվությունը,  իր քվեին տեր կանգնելու հաստատակամությունը եւ ընտրողի այն գիտակցումը, որ յուրաքանչյուր քվեն որոշիչ է:

Ամփոփելով  զրույցը եւ շնորհակալություն հայտնելով ուսանողներին  հետաքրքիր հարցադրումների համար, պարոն Շարմազանովը   նկատեց, որ  ի դեմս նրանց, տեսնում է անկախության սերնդին` նոր մտածողությամբ եւ քաղաքացիական կեցվածքով:
 


22.03.2012
Ազգային ժողովի նիստը չկայացավ
Ազգային ժողովի մարտի 22-ի նիստը չկայացավ քվորումի չապահովման պատճառով. ժամը 12-ին գրանցվել էր 39 պատգամավոր: «ԱԺ կանոնակարգ» օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, պատգամավորների գրանցումը շարունակվեց եւս 3 ժամ, որի ընթացքում գրանցվեց 43 պատգամավոր: Քվորում չապահովելու պատճառով նիստը հայտարարվեց չ...