Տպել
21.03.2012
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները` Ազգային ժողովում
1 / 5

Ազգային ժողովի  «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 21-ին խորհրդարան էին այցելել Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ: Նրանք հետեւեցին ԱԺ քառօրյա նիստի աշխատանքներին եւ հանդիպեցին  ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

Ողջունելով ուսանողներին` խորհրդարանի ղեկավարը կարեւորեց ճանաչողական բնույթի նման հանդիպումները, նրանց ծանոթացրեց օրենսդիր մարմնի կառուցվածքին, օրենսդրական գործունեության առանձնահատկություններին, օրինագծերի քննարկման եւ ընդունման ընթացակարգերին:

Այնուհետեւ  ԱԺ նախագահը, ի պատասխան ուսանողների հարցադրումներին, ներկայացրեց խորհրդարանում կանանց ներգրավվածությունը մեծացնելու,  տնտեսությունը զարգացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու ճանապարհով արտագաղթը  կանխելու անհրաժեշտության մասին:

ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին ու գենդերային հիմնախնդիրներին:

Հանդիպման ավարտին խորհրդարանի ղեկավարը ԱԺ նիստերի դահլիճում լուսանկարվեց համալսարանականների հետ:


21.03.2012
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
Մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը եւ վավերացրեց  միջազգային պայմանագրերը: Մինչ օրինաստեղծ աշխատանքին անցնելը պատգամավորները ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով ողջունեցին ԱԺ նիստին հետեւող Երեւանի ...