National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.3.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
20.03.2012
Ազգային ժողովում նշվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը
1 / 7

Մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն ու միամսյակը Ազգային ժողովում նշվեց խորհրդարանական կայքի  ֆրանսերեն էջի շնորհանդեսով: Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, ֆրանկոֆոնիայի գծով արտգործնախարարի խորհրդական-դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը,   Հայաստանում Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դեսպանները, ֆրանսիական կազմակերպությունների ու կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ այսուհետեւ Հայաստանի Ազգային ժողովի կայքը «կխոսի» նաեւ ֆրանսերեն` առցանց հաղորդակցության միջոցով աշխարհին հասանելի դարձնելով Հայաստանի խորհրդարանի լուրերը: ԱԺ նախագահի խոսքերով` սա Ֆրանկոֆոնիայի  միջազգային օրվա առիթով Ազգային ժողովի նվերն է ֆրանսալեզու ընթերցողներին: Խորհրդարանի պաշտոնական էջում դեռ մեկ տարի առաջ են սկսվել ֆրանսերեն թարգմանվել ԱԺ պատմության, գործառույթների ու կառուցվածքի  մասին պատմող էջերը:

Ազգային ժողովի նախագահն իր ողջույնի խոսքում նշեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կարեւոր դերակատարությունը քաղաքական ազատությունների ու իրավունքների պաշտպանության, խորհրդարանների դերի բարձրացման ու համագործակցության հարցում` հիշեցնելով, որ Հայաստանի ԱԺ-ն 2009 թ. ստացավ ասոցացված անդամի կարգավիճակ: «Մենք կարեւորում ենք խորհրդարանական դիվանագիտությունը, եւ վստահ ենք, որ անդամ երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունը մեծ դեր ու ներուժ ունի ֆրանկոֆոնիայի որդեգրած համամարդկային արժեքների, լեզվամշակութային բազմազանության պահպանման,  խաղաղության հաստատման, ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության գործում»:

Խորհրդարանն այս համագործակցության արդյունքում դարձել է «Նորիա» ծրագրի շահառու, որի շրջանակներում  ֆրանսերեն է թարգմանվում ԱԺ պաշտոնական կայքը, ինչպես նաեւ խորհրդարանի 40 աշխատակիցների համար անց են կացվում ֆրանսերենի դասընթացներ:

Հյուրերին խորհրդարանում ողջունեց նաեւ Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ պատմական իրողություններով  պայմանավորված` հայ ժողովրդին բնորոշ է դարձել  մշակութային եւ լեզվական բազմազանությունը: Ֆրանսերենի իմացությունը, ըստ բանախոսի, խորհրդարանականների համար շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ միջազգային կազմակերպություների պաշտոնական լեզուներից մեկն է:  Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունն այսօր մեծ դերակատարում ունի նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում, եւ բանախոսի համոզմամբ` Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին կարեւոր առաջնահերթություն է առաջընթացը մարդու  իրավունքների ոլորտում:

Շնորհակալություն հայտնելով ԱԺ կայքի ֆրանսերեն էջը պատրաստողներին` Արմեն Ռուստամյանը հույս հայտնեց, որ նոր էջը կարդարացնի այցելուների սպասելիքները:

Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին խորհրդանշական համարեց, որ խորհրդարանի ղեկավարությունը որոշել է այսպես նշել Ֆրանկոֆոնիայի օրը: Նրա կարծիքով` Ֆրանսերենի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով Հայաստանի խորհրդարանն արժանի  է դառնալու Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի լիիրավ անդամ: Նա կարեւոր ու ողջունելի համարեց, որ օրենսդիր մարմնի կայքը թարգմանվում է տարբեր լեզուներով:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի գնահատմամբ` խորհրդարանական այս միջոցառումը ֆրանկոֆոնիայի օրերին մշակութային եւ կրթական նշանակությունից բացի ստացավ նաեւ քաղաքական կշիռ: Դեսպանը, տպավորված լինելով խորհրդարանում ֆրանսերենի նկատմամբ դրսեւորվող ուշադրությունից, նկատեց, որ, էջը թարգմանելով տարբեր լեզուներով, խորհրդարանը բաց է դառնում  աշխարհի համար:

Միջոցառման ավարտին Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ  «Հայաստանի փոքրիկ երգիչները»  կատարեցին ֆրանսերեն հայտնի ու սիրված երգեր, ինչպես նաեւ  հնչեցրին Կոմիտաս:


20.03.2012
Էդուարդ Շարմազանովը շնորհակալական նամակ է ուղարկել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր շնորհակալական նամակ է ուղարել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային: Նամակում Է. Շարմազանովն իր եւ Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի անունից խորին շն...

20.03.2012
Հերթական «Բաց դասը» Ազգային ժողովում
Մարտի 20-ին Ազգային ժողովը «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջի ուսանողներին ու դասախոսներին: ԱԺ  նիստին մասնակցելուց հետո նրանք հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: ԱԺ փոխ...

20.03.2012
Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը Ազգային ժողովում
Մարտի 20-ին ԱԺ Կանաչ սրահում բացվեց գոբելենագործ-գեղանկարչուհի Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը: Մարինա Մամյանը, որը ստեղծագործում է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում,  Հայաստանի նկարիչների միության, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի եւ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միությա...

20.03.2012
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները քննարկեցին երկրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Ըստ փոխնախարարի` առաջին ընթերցու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am