Տպել
20.03.2012
Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը Ազգային ժողովում
1 / 3

Մարտի 20-ին ԱԺ Կանաչ սրահում բացվեց գոբելենագործ-գեղանկարչուհի Մարինա Մամյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Մարինա Մամյանը, որը ստեղծագործում է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում,  Հայաստանի նկարիչների միության, Նկարիչների միջազգային ֆեդերացիայի եւ Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության անդամ է: Նա Հայաստանում եւ մի շարք այլ երկրներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ, մասնակցել տարբեր ցուցադրությունների:

Խորհրդարանի Կանաչ սրահում ցուցադրվել էին գոբելենագործ-նկարչուհու վերջին վեց տարիների ստեղծագործությունները, որոնց գլխավոր արժանիքը, ինչպես  նկատեց  արվեստաբան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, ներքին լույսն է ու աշխարհընկալման փիլիսոփայությունը:

Ըստ արվեստաբանի` Մարինա Մամյանի արվեստը պոեզիայի եւ կերպարվեստի մի յուրահատուկ համադրություն է, որոնցում նա արտահայտում է ինչպես տիեզերական օբյեկտների, այնպես էլ  բնության երեւույթների իր յուրօրինակ ընկալումը, ապշեցնում գույնի, գծերի եւ երանգների ճշգրտությամբ: Եվ այդ ամենը` պարզ թելերի միջոցով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանը, ԱԺ պատգամավորներ:

Նկարչուհին իր շնորհակալական խոսքն ուղղեց ՀՀ Ազգային ժողովին եւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` օրենսդիր բարձրագույն մարմնում իր աշխատանքների ցուցադրության համար, եւ հույս հայտնեց, որ սրտի եւ հոգու թելադրանքով ստեղծված նկարներում ամբարված դրական էներգիան ու լույսը  կհաղորդեն լավ տրամադրություն եւ  փոքր-ինչ կհեռացնեն առօրյա  գործերից:
 


20.03.2012
Էդուարդ Շարմազանովը շնորհակալական նամակ է ուղարկել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր շնորհակալական նամակ է ուղարել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային: Նամակում Է. Շարմազանովն իր եւ Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի անունից խորին շն...

20.03.2012
Հերթական «Բաց դասը» Ազգային ժողովում
Մարտի 20-ին Ազգային ժողովը «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջի ուսանողներին ու դասախոսներին: ԱԺ  նիստին մասնակցելուց հետո նրանք հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին եւ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: ԱԺ փոխ...

20.03.2012
Ազգային ժողովում նշվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը
Մարտի 20-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրն ու միամսյակը Ազգային ժողովում նշվեց խորհրդարանական կայքի  ֆրանսերեն էջի շնորհանդեսով: Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, ֆրանկոֆոնիայի գծով արտգործնախարարի խորհրդական-դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը,   Հայաստան...

20.03.2012
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Մարտի 20-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ պատգամավորները քննարկեցին երկրորդ ընթերցման ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Ըստ փոխնախարարի` առաջին ընթերցու...