Տպել
16.03.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
1 / 3

Մարտի 16-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց   ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Քննարկվեցին Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի  19-ից մարտի 22-ի  ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախագծերը: ԱԺ տասնմեկերորդ   նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել  են  6 հարց եւ 4 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա  չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 111 հարց, այդ թվում` 17 միջազգային  պայմանագիր:

ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մարտի  19-ից մարտի 22-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ մարտի 19-ի նիստում:


16.03.2012
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
Մարտի 16-ին Ազգային ժողովի 8 հանձնաժողովներ նիստեր գումարեցին:   Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկեց միջազգային չորս համաձայնագիր` առաջարկելով դրական եզրակացությամբ ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օր...

16.03.2012
Վրեժ Գասպարյանը` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ` Վրեժ Գասպարյանը մարտի 16-ից նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Մինչ այդ Վրեժ Գասպարյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը: Սամվել  Նիկոյանի մեկ այլ կարգադրությամբ` Գագիկ Մխեյանը նշանակվել է...