Տպել
16.03.2012
Վրեժ Գասպարյանը` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ` Վրեժ Գասպարյանը մարտի 16-ից նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:

Մինչ այդ Վրեժ Գասպարյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Սամվել  Նիկոյանի մեկ այլ կարգադրությամբ` Գագիկ Մխեյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում` ազատվելով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարումից: